Այս տարվա ընտրություններին ընտրական գործընթացի անցկացման վերահսկողությունը հանձնվել է նոր, հաճախ անգրագետ անձանց, որոնք իշխանությանը հավատարիմ են, բայց ընտրական օրենսդրությանը չեն տիրապետում։ Այս փոփոխությունը, որը սկսվեց անցյալ տարի, ունի ակնհայտ նպատակ՝ ապահովել ընտրական հանձնաժողովների կազմում իշխանական կուսակցության ազդեցությունը։
Փոփոխությունները սկսվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների ընտրության կարգի փոփոխությամբ։ Հանձնաժողովի անդամ դառնալու համար նախատեսված քննությունները բարդացվեցին, իսկ նախկին, հաճախ ընդդիմության հետ կապ ունեցող անդամներին արհեստականորեն կտրեցին քննություններից՝ նրանց տեղը զբաղեցնելով նոր, իշխանությանը հավատարիմ անձանցով։
Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս նոր կադրերից շատերը, որոնք ընտրվել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, բացարձակապես անգրագետ են ընտրությունների վերաբերյալ։ Նրանք հունիսի 7-ին ընտրությունների օրը դժվարանում էին իրենց պարտականությունները կատարել, չնայած նախապես մասնակցել են ընտրական օրենսդրության վերաբերյալ դասընթացի և հանձնել են քննություն։
Այսպիսով, իշխանությունը «անգրագետ» տգետներին աշխատանքի է տեղավորել տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ նրանց համար Ազգային Ժողովի ընտրություններում մեկ օրվա աշխատանքի համար պետբյուջեից վճարելով մոտ 70 հազար դրամ և ապահովելով իր իշխանության վերարտադրությունը։

