նորություններ

Երևան-Մեղրի ճանապարհի Սիսիան հատվածում ստեղծվել էր երթևեկության խցանում

bnGm1Vz5

Այսօր՝ հունվարի 24-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակ, որը հանգեցրեց երթևեկության լիակատար խցանման։

Ինչպես տեղից հայտնում եմ, «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ, անհասկանալի պատճառով, խափանեցին երթևեկությունը՝ այն փաստացի վերածելով «աջափսանդալի»։ Այս իրադարձության հետևանքով ստեղծվեց երկկողմանի խցանում, որի պատճառով մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել էր։

Արագ արձագանքելով իրավիճակին՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ, կարողացան իրանցի վարորդներին հորդորել ճանապարհը բացել և զերծ մնալ այլ արհեստական խցանումներ ստեղծելուց։

Ներկայում պարեկային ծառայության անձնակազմը արդեն մոտ 20-ից ավելի իրանական համարանիշերով բեռնատար ուղեկցել է և շարունակում է աշխատանքներն այլ բեռնատարներին ճանապարհից դուրս բերելու ուղղությամբ՝ ապահովելու համար ճանապարհի լիովին երթևեկելիությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու