նորություններ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ներկայացրել է քաղբանտարկյալների և եկեղեցու դեմ արշավի խնդիրները

DGj2sdChj

Երեկ Եվրոպայի խորհրդի հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ներկայացրեցինք մի շարք կարևոր հարցեր, որոնք, մեր համոզմամբ, պետք է լուրջ ուշադրություն գրավեն միջազգային հանրության կողմից։

Հանդիպման ընթացքում մեր քննարկման կենտրոնում էին քաղբանտարկյալների՝ Նարեկի, Վազգենի, Դավիթի, պարոն Կարապետյանի, Սրբազան հայրերի, Արթուրի Սարգսյանի և մեր բոլոր պայքարի ընկերների խնդիրները։ Մենք մանրամասն ներկայացրեցինք նրանց ապրած դժվարին իրավիճակը՝ հիմնավորելով դրանք փաստերով։ Ցույց տվեցինք, թե ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները մեր երկրում, ինչպես նաև ընդգծեցինք դատական համակարգի խնդիրները և հակաժողովրդավարական պրոցեսների առկայությունը։

Հանդիպման առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եկեղեցու դեմ ծավալված արշավն էր։ Մենք մեր խորը անհանգստությունը հայտնեցինք՝ կապված զեկուցումներում առկա որոշակի ձևակերպումների և հանգամանքների հետ, որոնք, մեր կարծիքով, չեն արտացոլում իրականությունը։

Այս աշխատանքը շարունակական է և իրականացվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևով՝ հանդիպումների և ելույթների միջոցով։ Այս անգամ, հանդիպումից անմիջապես հետո, որոշեցի այս եղանակով տեղեկացնել մեր ընկերներին։

Ավելի քան դա, մենք համազեկուցողներին կոչ արեցինք այցելել քաղբանտարկյալներին։ Սա միջազգային կառույցների կողմից հաճախ կիրառվող պրակտիկա է, որը, մեր կարծիքով, վերջերս կարծես մոռացվել էր։ Հուսանք, որ մեր պահանջները կհասնեն իրենց վերջնական նպատակին և կստանան իրենց արդյունքը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու