նորություններ

Գլխավոր Էջ Քաղաքականություն Հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, հատկապես հարևան երկրի դրոշ այրելը ստվեր է գցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վրա։

Նրա խոսքով՝ նման գործողությունը անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի է։ «Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ՝ խաղաղության և ապագայի դեմ»,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ին Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը համարում է ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու