նորություններ

Գլխավոր Էջ Քաղաքականություն Առաջարկեցի բիտում գնել, բայց Ալիևն ասաց՝ դա մեզ մոտ լուրջ քննադատություն կառաջացնի. Քոչարյան

VAj2cSggQHb

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հիշեց մի հետաքրքիր դրվագ՝ կապված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հետ։

Իր խոսքերով՝ մի անգամ նա անձամբ զանգահարել է Ալիևին՝ առաջարկելով տնտեսական համագործակցության մի փոքրիկ, բայց խորհրդանշական քայլ։ Քոչարյանը նշեց, որ իր գրասենյակից զանգահարել է և առաջարկել Ալիևին բիտումը ձեռք բերել։

«Ես մտածում էի, որ դա լավ սկիզբ կլինի, կսկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել»,– ասաց նա։

Ալիևը, սակայն, պատասխանել է, որ նման գաղափարը, թեև ճիշտ է, Ադրբեջանում կարող է սխալ ընկալվել։ Նա խնդրել է երկու օր ժամանակ՝ մտածելու համար, ապա հետ է զանգահարել՝ բացատրելով իր մտահոգությունը։

«Նա ասաց՝ ճիշտ ես ասում, բայց եթե ես այդ քայլին գնամ, շատ լուրջ քննադատության կենթարկվեմ։ Ես էլ պատասխանեցի, որ Հայաստանում ավելի շատ պետք է ինձ քննադատեն, որովհետև մենք ենք գնում և գումար վճարում ձեր ապրանքի համար։ Նա ասաց՝ հասկանում ես, այստեղ տրամադրությունները ուրիշ են, դուք հաղթած կողմ եք, և դա այլ կերպ է ընկալվում։ Սա էր իմ վերաբերմունքը տնտեսական համագործակցության հարցում»,– հավելեց Քոչարյանը։

Այս դրվագը, ըստ նրա, լավագույնս արտացոլում է երկու երկրների միջև տիրող քաղաքական և հոգեբանական տարբերությունները։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու