Այսօր, փետրվարի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ Պաշտպանության նախարարության մարտական դիրքերից մեկում հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել։
Դեպքի մասին տեղեկություն ստացել են ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային բաժնում։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները և ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
ՀՀ քննչական կոմիտեի կողմից նշված դեպքի փաստով արդեն սկսվել է քրեական վարույթ՝ «սպանություն» հատկանիշներով։
Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
Մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում՝ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։