նորություններ

Բացատրությունների անհնարինությունը

450eead4ec53

Նույնիսկ եթե ընդունենք, որ 2020 թվականի պարտությունն ու վերջին տարիներին տիրող աշխարհաքաղաքական քաոսը ունեցել են կործանարար հետեւանքներ, դրանք չեն կարող բացատրել այն բազմաթիվ քայլերի տրամաբանությունը, որոնք իրականացվել են վերջին տարիներին։

Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը այնքան է վախեցել 2020 թվականի պարտությունից, որ չի համարձակվում ադրբեջանական զինուժն ուժային ճանապարհով դուրս մղել Ջերմուկի, Սեւ լճի, Սոթքի հատվածներից։ Ենթադրենք՝ նա կարծում է, որ ցանկացած, նույնիսկ ամենաչնչին դիմադրությունը կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ։ Ենթադրենք՝ նաեւ խիստ կարեւորում է խաղաղության համաձայնագիրը եւ կարծում է, որ այդ թղթի կտորը կայուն խաղաղություն է բերելու Հայաստանին, ուստի համաձայնել է Ալիեւի բոլոր անհեթեթ պահանջներին, եւ համաձայնագիրը գրվել է բացառապես Ալիեւի ճաշակով։

Ենթադրենք՝ ինքն իրեն ու մեզ համոզել է, որ «Թրիփը» նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ, այլ էականորեն տարբերվում է դրանից, եւ ամերիկյան մասնակցությունն այդ պրոյեկտին ապահովագրելու է մեր երկիրն անհարկի ագրեսիաներից, այդ ուղին մեծ եկամուտներ է բերելու, եւ նաեւ այդ պատճառով է համաձայնել՝ գիտակցելով անգամ, որ դրա արդյունքում մեր երկրի մի հսկա կտոր՝ որպես հայկական տարածք, կորցնում ենք։ Տարբերություն չկա, թե ում «ստրուկը» կլինես՝ Թուրքիայի՞ն ու Ադրբեջան՞նը, թե՞ Ռուսաստանը։

Բայց լիքը բաներ կան, որոնք բացատրելն անհնարին է, եթե նույնիսկ համաձայն ենք այս բոլոր աբսուրդ պնդումներին եւ նույն հիվանդ մտքերն ունենք, ինչ Փաշինյանը։ Այս ամենի պրիզմայով ամեն դեպքում անհնարին է բացատրել «Արցախ» բառն արտասանելու արգելքը, Արարատի՝ որպես սիմվոլ, ոչնչացումը։ Անիմաստ է Մաշտոցը դասագրքերից հանելը, Պաշտպանության նախարարության զինանշանը փոխելը։ Անիմաստ ու զայրացնող են փոքրացած Հայաստանի քարտեզի պրիմիտիվ կուլտն ու այդ քարտեզ-կրծքանշանն աջուձախ բաժանելը։ Առավել եւս՝ բացատրություն չունեն Ցեղասպանության ու հայկական պետության մասին հակագիտական բարբաջանքները, հայերին եկվոր անվանելու, իր իսկ ցեղասպանության հրահրող ու պատճառ ճանաչելու մասին ամոթալի տեքստերը։

Վստահ եմ՝ մեծ թվով խոսքեր ու արարքներ թելադրված չեն, պահանջված չեն դրսից, դրանք բոլորովին այլ, շատ ավելի անընդունելի բացատրություն ունեն։ Ուղղակի հայ մարդուն հունից հանելու, կաթվածահար անելու, խելագարեցնելու իմաստ։ Եվ սա որեւէ բանական բացատրություն չունի։ Եվ առողջ հոգեվիճակով որեւէ մարդու չէր կարող բնորոշ լինել։

Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։ Վանաձորում վերջին օրերին տեղի ունեցած երկու հանրահավաքները ոչ միայն քաղաքական միջոցառումներ էին, այլ…

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու