Երեկ իմ կողմից արված հայտարարությունը, որը վերաբերում էր ընդդիմության կողմից հավաքված ձայերի բնույթին, սխալ է մեկնաբանվել և դուրս է եկել իր համատեքստից։ Ես չեմ հերքել ոչ ոքի ձայնի իրավունքը, ոչ էլ չեմ վիրավորել 600.000 քաղաքացու։
Իրականում, իմ խոսքը ուղղված էր ոչ թե ներքին լսարանին, այլ արտաքին գործընկերներին՝ Ալիևին և Էրդողանին։ Նպատակը պարզ էր․ ցույց տալ, որ իմ կողմից նախաձեռնված խաղաղության գործընթացը և ես՝ որպես ղեկավար, վայելում են Հայաստանի ժողովրդի լայնամասնության աջակցությունը։ Ես փորձում էի համոզել նրանց, որ ընդդիմության կողմից հավաքված ձայերը, որոնք, իմ համոզմամբ, ձևավորվել են ոչ թե ժողովրդի ազատ կամքով, այլ այլ մեթոդներով, չեն կարող փոխել իշխանության ներքին հավասարակշռությունը։
Սա ընտրություններում հաղթած քաղաքական գործչի պահվածք չէ, որը մեղավոր է նշանակում իր պարտության մեջ։ Իրական հաղթողը, որը վստահ է իր դիրքերին, իր ջանքերը կենտրոնացնում է լարվածությունը հանդարտեցնելու և երկարաժամկետ կառավարման հիմքերը ամրապնդելու վրա։
Իմ հայտարարությունը պետք է ընկալվի որպես ինքնագիտակցության բացակայության և իրականության հետ հաշտվելու անկարողության արտահայտություն։ Ես չունեմ համարձակություն ընդունել, որ ինքն ու իմ թիմն այլևս չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Իրավիճակը նույնիսկ այնքան ծանր է, որ իմ արձանագրած 49%-ի հիմքը փլուզվում է։
Այս պառակտիչ և ատելություն սերմանող մոտեցումը, որը դարձել է իմ սովորությունը, ցույց է տալիս, որ ես չեմ կարողանալու հաղթահարել իմ իշխանության վերջի սկիզբը։ Այս պահից հետո ես արտաքին գործընկերների համար այլևս սուբյեկտն չեմ, քանի որ նրանք այլևս չեն կարող վստահել իմ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերին, քանի որ ես այլևս չեմ ներկայացնում Հայաստանը և Հայ ժողովրդին։
Այսպիսով, իմ խոսքը պետք է ընկալվի որպես անգիտակից փախուստ իրականությունից և հանցավոր ինքնախաբեություն, որը նպատակ ունի թաքցնելու իմ իշխանության վերջին օրերի ցավը։

