նորություններ

Այգեձորի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնից ազատումը

6ceea1c0f69c9459d

Ինչպես հայտնի դարձավ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին նշանակել է Արթուր Մելիքյանին՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով։

Այնուամենայնիվ, մայիսի 14-ին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա գտնվելու կապակցությամբ, Մելիքյանին ազատվել է պաշտոնից։

Հարցրինք՝ արդյո՞ք նրա ազատման պատճառը հանրահավաքին մասնակցելն էր, որին Մելիքյանը պատասխանեց՝ ոչ, ինքն ավելի շուտ է աշխատանքից ազատվել։ Որոշակի անհարմարության մեջ ընկնելով՝ նա չկարողացավ կոնկրետ օրը նշել՝ նշելով միայն «վաղուց»։

Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանը հաստատեց, որ Արթուր Մելիքյանը ազատվել է պաշտոնից մայիսի 14-ին։ Նա նաև հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին նշանակելու և ազատելու իրավասությունը պատկանում է մարզպետին, և ինքը չգիտի, թե ինչ պատճառով է կայացվել այդ որոշումը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչության շրջանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից մինչև 14-ը գտնվում էր արձակուրդի, որի ժամանակ նրան փոխարինում էր մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։

Տավուշի մարզպետարանի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մարզպետին փոխարինող Ն․ Ղուշչյանի կողմից կայացված վերջին որոշումը հրապարակվել է մայիսի 11-ին։ Այդ ցանկում չի հանդիպում որոշում, որով աշխատանքից ազատվում է Ա․ Մելիքյանը։ Ըստ օրենսդրության՝ պաշտոնական որոշումները ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու