նորություններ

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումների եւ հեռախոսազրույցների գաղտնի ձայնագրությունները հրապարակվել են

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի «Ազգային անվտանգության արխիվ» կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագիհների՝ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած հանդիպումների եւ հեռախոսազրույցների նոր փաթեթի գաղտնի ձայնագրությունները։

Այս փաթեթի մեջ ընդգրկված է 2002 թվականի հունիսի 27-ի առավոտյան երկու առաջնորդների հանդիպման ամբողջական տեքստը, որը տեղի էր ունեցել Կանադայի Կանանասկիս քաղաքում «Մեծ ութնյակի» (G8) գագաթնաժողովի շրջանակում։

Զրույցի հիմնական թեմաներն էին Իրանի ատոմային ծրագիրը եւ չեչեն գրոհայինների ներկայությունը Վրաստանի տարածքում։

Հանդիպման սկզբում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը նշել է, որ Իրանի հարցում հաջողություններ են գրանցվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է՝ նշելով, որ իրանցիներին չի թույլ տալու, որ ստեղծեն ատոմային ցիկլ, որը նախատեսված է պլուտոնիումի արտադրության համար։ Նա հայտնել է, որ իր ատոմային էներգետիկայի նախարարը կապի մեջ է մնալու ԱՄՆ-ի մասնագետների հետ՝ աշխատանքային խմբի միջոցով։ Պուտինը նաեւ առաջարկել է ստեղծել մեկ այլ խումբ՝ կենսաբանական զենքի հարցով։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ օգտագործված ատոմային վառելիքի հարցը։ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի մատակարարի վառելիք Իրանին, մինչեւ որ վերջինը համաձայն չի գալիս, որ օգտագործված վառելիքը վերադառնա Ռուսաստան։ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջեւ այդ հարցով արձանագրություն է ստորագրվել, սակայն Իրանը դիմադրում է դրանում փոփոխություններ կատարելուն։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

You may also like

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու