նորություններ

ԱԺ նիստը կրկին չկայացավ՝ պատգամավորների բացակայության պատճառով

f33cfc054da

Այսօր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի նիստը չի կայացել՝ պատգամավորների անբավարար մասնակցության պատճառով։

Նիստին գրանցվել է ընդամենը երեք պատգամավոր՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր առնվազն 54 պատգամավորի ներկայություն, սակայն նիստից բացակայել է 104 պատգամավոր։

Նիստի ընթացքում Հակոբ Արշակյանը պատգամավորների բացակայությունը կապել է ընթացող նախընտրական գործընթացների հետ։ Նրա խոսքով՝ այս փուլում պատգամավորները գտնվում են իրենց ընտրական շրջաններում և հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ՝ ներկայացնելով իրենց կատարած աշխատանքը և ձգտելով ստանալ վստահություն ապագա կառավարության ձևավորման համար։

Հատկանշական է, որ նիստին մասնակցած երեք պատգամավորներից և ոչ մեկը հաջորդ գումարման խորհրդարանում չի լինի։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու